Ճանաչողական այց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Միջին դպրոցի Mathwizards ջոկատի սովորողները ձմեռային ճամբարի շրջանակներում ջոկատի ղեկավար Միլենա Սիմոնյանի ուղեկցությամբ այցելեցին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն, ծանոթացան ժամանակակից այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում եմ Հայաստանում և ամբողջ աշխարհում օդերևութաբանական կանխատեսումներ իրականացնելու համար։ Այցի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ավելի հստակեցրեցին իրենց պատեկերացումները, սովորողները ամփոփեցին  «Ճանապարհորդություն ժամանակի մեջ. եղանակի կանխատեսումների ավանդական մեթոդներից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ» նախագիծը։
Սովորողնեից շատերը Գութանասար այցի ժամանակ քիչ թե շատ ծանոթացել էին այնտեղ տեղեկայված կայանին, սակայն մնացել էին անպատասխան հարցեր, և դա էր պատճառը, որ նախաձեռնվեց ևս մեկ ճամփորդություն։

«Волшебный Театр Сказок»

Ձմեռային ճամբարի ընթացքում Արևմտյան դպրոցի սովորողները «Волшебный Театр Сказок» նախագծի շրջանակներում ծանոթացան հեքիաթներին, սովորեցին պատմել, խաղացին բեմականացում, նկարեցին և ներկեցին նկարներ (paint ծրագրով ), սովորեցին հերոսների երգերը, պատրաստեցին գնդիկ բոքոնիկ և դդմաբոքոնիկ ։ 3-րդ դասարանի աշակերտները Էլինա Սիմոնյանի հետ համատեղ ջանքերով խաղացին ներկայացում 2-րդ դասարանցիների համար։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы