Մանկական անհաջողությունների պատճառները

Ջոն Հոլթը հոդվածում անդրադառնում է այն գործոններին, որոնք ազդում են երեխաների ուսման հաջողության կամ ձախողման վրա: Նա ընդգծում է յուրաքանչյուր երեխայի անհատական կարիքները հասկանալու և համապատասխան կրթական միջավայր ստեղծելու կարևորությունը:

Հոլթի տեսակետը հիմնված է այն գաղափարի վրա, որ ավանդական դպրոցական համակարգը միշտ չէ, որ նպաստում է արդյունավետ ուսուցմանը, քանի որ այն կենտրոնացած է ստանդարտացման վրա և միշտ չէ, որ հաշվի է առնում սովրողների անհատական կարողություններն ու հետաքրքրությունները: Այն ընդգծում է ինքնուրույն ուսուցման, խաղերի և փորձերի կարևորությունը երեխայի հաջող զարգացման համար:

Հոլթի հոդվածը կարող է հետաքրքրություն առաջացնել ընդհանուր առմամբ կրթական համակարգը բարեփոխելու, ինչպես նաև ավելի ճկուն և անհատականացված ուսուցման մեթոդներ մշակելու համար, որոնք հաշվի են առնում երեխաների կարիքների և կարողությունների բազմազանությունը:

Ջոն Դյուի/ Ինչպես ենք մտածում

Ռեֆլեկտիվ մտածողություն ըստ Ջ.Դյուի ցանկացած կարծիքի կամ գիտելիքի ենթադրյալ ձևի ակտիվ, համառ և ուշադիր դիտարկումն է : Ռեֆլեկտիվ մտածողությունը կարգավորված մտածողություն է, երբ յուրաքանչյուր նոր միտք որոշում է հաջորդը, և դրանից բխում է, որ բոլոր մտքերը կապված են իրար որոշակիորեն։

Հոդվածում խոսվում է ռեֆլեկտիվ մտածողության հայեցակարգից սովորողների մտավոր զարգացման գաղափարի էվոլյուցիայի մասին : Նշվում է, որ կրթության մեջ քննադատական մտածողությունը հիմնականում հասկացվում է որպես դպրոցականների մետաճանաչողական զարգացում, որն ապահովում է մտավոր գործունեության գիտակցված ներքին վերահսկողություն, մտավոր ռեսուրսի բաշխում և ուսման արդյունքների գնահատում: Մտածողության մետաճանաչողական մակարդակի շնորհիվ ուսանողները կարողանում են գիտակցել առկա գիտելիքների բացերը և, համապատասխանաբար, ջանքեր գործադրել նոր գիտելիքներ ձեռք բերելու և կառուցելու համար:

Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Հոդվածը, որը հիմնված է Ջոն Թեյլոր Գատտոյի կարծիքի վրա, հետաքրքիր հեռանկար է ներկայացնում ժամանակակից կրթական համակարգի վերաբերյալ ՝ առաջ բերելով  կարևոր հարցեր դրա նպատակների, մեթոդների և արդյունավետության մասին:

Գատտոն առաջ է քաշում կրթության ոլորտում ներդրվող ահռելի գումարները։ Տարիներ շարունակ պետական գումարները ուղղվում են մի համակարգ, որտեղ գործընթացը անարդյունավետ է, և  ամեն բան կեղծ։ Կրթական համակարգում ներդրված միջոցների, մարդկանց և ժամանակի մեծ քանակությունը  արդյունավետ չեն, դրա վառ ապացույցն է այս տարիների ընթացքում  դպրոցն ավարտող  «հնազանդ քաղաքացիների» ահռելի քանակը, շատ դեպքերում այլակարծություն արտահայտողների նկատմամբ սուր քննադատությունն ու անհանդուրժողականությունը։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, թե այս ամենն ում է պետք և ինչին է միտված, սակայն ամեն բան ունի լուծում։

Որպես ուսուցիչ կարող եմ փաստել, որ, այո՛, ուսուցչի համար ավելի հեշտ կլինի մտնել մի դասարան, որտեղ բոլորը միանման են հագնված, ունեն միևնույն սանրվածքը, նույն դեմքը և մեկ հարցի շուրջ լսել նույն կարծիքը, մեկ այլ հարց է, թե արդյոք դա ենք մենք ուզում, արդյոք դա է մեր նպատակը ու երազած ապագան։ Չէ որ ուրաքանչյուր ճիշտ և սխալ կարծիքի հետևում թաքնված է մի ամբողջ ճշմարտություն, որը պարզապես պետք է հասկանալ։ Կրթությունը դա մի յուրահատուկ երաժշտական ստեղծագործություն  է, որտեղ դիրիժորը ոչ թե ուսուցիչն է, այլ սովորողը, մենք հասարակ նոտաներ ենք, որոնք  օգնում են  իրենց անցնել կյանքի այդ ամենաանփոխարինելի տարիները։ Այդ տարիները պետք է ուղղված լինեն սեփական ես-ի  ձևավորմանը, ինքնաճանաչմանը, անձի ինքնակատարելագործմանը։
Այսօր երեխան չպետք է սահմանափակվի միայն դպրոցում ստացած գիտելիքով, ինքնակրթությունը կարևոր  է ոչ միայն նրա, այլև ծնողի համար։ Գիտելիքը պետք է կապող օղակ լինի ուսուցչի սովորողի և ծնողի միջև, քանի որ միայն այս երեք օղակների համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք ասել, որ մենք հաջողել ենք,  և որ կրթական համակարգը անարդյունք չի աշխատում։

Կարևոր մի նախապայման կա․․․ ամեն ինչում սերն ու հոգատարությունն են ապրեցնում․․․

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы