Հունվար ամսվա հաշվետվություն 2024


Նախագծեր՝
1.Կրթահամալրիրի տարատարիք  սովորողների համար եռալեզու խաղ-գրքի ստեղծում
2.Մաթեմատիկական եռալեզու ուղեցույց-գրքույկի կազմում
3․Սովորող-սովորեցնող նախագիծ. խաղերի միջոցով սովորում ենք ռուսերեն

Ճամփորդություններ՝
1․ Մեկ օր Սահադաշտում, Ամփոփում
2․ Ճանաչողական այց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն, Հաշվետվություն
3․ Կրթական փոխանակումների նախագծով ճամփորդություն դեպի Ֆերիկ համայնք, Ամփոփում
4․ Այցելություն Աշտարակի շոկոլադի գործարան-թանգարան, Ամփոփում

Ֆլեշմոբ՝
Դեկտեմբեր՝ 32 աշխատանք
Հունվար՝

Սովորող-սովորեցնող նախագիծ. խաղերի միջոցով սովորում ենք ռուսերեն

Օրը` 16.01.24

Ժամը` 13։00

Մասնակիցներ` Արևմտյան դպրոցի 5-6 տարոկաններ, 《Ընթերցասերներ》ջոկատի ճամբարականներ

Պատասխանատուներ` Զառա Սեդրակյան, Անահիտ Բալաբեկյան, Քնարիկ Հակոբյան

Նախագծի նպատակը և խնդիրները`

Ստեղծագործական երևակայության զարգացում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Ավագ ընկերների հետ համագործակցություն

Նոր բառերի ուսուցում

《Ընթերցասերներ》ջոկատի կողմից ստեղծված խաղերի փորձարկում

Նախագծի ընթացքում կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, ուշադրության կենտրոնացումը, խաղերի միջոցով կհաղթահարեն լեզվական խնդիրները ևբ ավելի դյուրին է դառնում նոր լեզու սովորելը։

Նախագծի նկարագիրը`

5-6 տարեկանները և 《Ընթերցասերներ》ջոկատի ճամբարականները լեգոներով կամ գունավոր փայտիկների օգնությամբ պատրաստում են իրենց նախընտրելի պատկերները, սովորում դրանց գույները ռուսերենով և փորձում կրկնել նոր բառերը։

Ամփոփում

Կրթական փոխանակումների նախագծով ճամփորդություն դեպի Ֆերիկ համայնք

Հունվարի 26-ին միջին դպրոցի Crazy M&M’s ջոկատի հետ այցելեցինք Ակնալիճ գյուղ, որտեղ կատարեցին ճամփորդության առաջին կանգառը՝ Տաուսե Մալակի և յոթ հրեշտակների տաճար։ Տաուսե Մալակը կրոնում ամենամեծ հրեշտակն է, բոլոր հրեշտակների գլխավորը` սիրամարգի տեսքով։ Միշտ նրան շրջապատում են տարբեր առաքելություն ունեցող հրեշտակներ։ Եվ ահա այս հավատալիքային մոտեցումը մղել էր գործարար եւ բարերար Միրզա Սլոյանին նախաձեռնել Տաուսե Մալակի տաճարի կառուցումը։ Տաճարը աշխարհում ամենամեծ եզդիական տաճարն է իր մեծությամբ և դարձել է այդ ազգային փոքրամասնության համար հոգևոր տաճար։
Տաճարի բարձրութունը  29 մետր է։ Տաճարը ունի մեկ մեծ եւ յոթ փոքր  գմբեթներ, որոնք սկսվում են 8 մետր բարձրությունից։ Մեծ գմբեթը բարձրանում է եւս 7 մետր ուղղագիծ, այնուհետեւ եւս 11,60 մետր թեք ճառագայթների տեսքով։ Այս ամենին ավելանում է ոսկեզօծ  արեւը, որի բարձրությունը  2,20 մետր է։ Մեծ գմբեթի արեւի ճառագայթների թիվը 24 է, իսկ պատուհանների թիվը՝ 8։ Փոքր գմբեթների  թիվը 7 է՝ մեկական պատուհանով։  Յուրաքանչյուրի բարձրությունը 14,65 է՝ գումարած 1,30 մ ոսկեզօծ արեւը։ Արեւ կա եւ տաճարի մուտքային մասում՝ 3,20 մ տրամագծով։ Տաճարը եւս երկու մուտք ունի՝ հյուսիսային եւ հարավային հատվածից, լայնությունը 18 մետր է, երկարությունը` 21։
Հետաքրքիր տեղեկություններ իմանալով տաճարի, եզդիների ավանդույթների մասին ուղևորվեցինք Ֆերրիկ գյուղ, որը Հայաստանում միակ գյուղն է՝ ամբողջովին բնակեցված եզդիներով։ Դպրոցը ընդունեց մեզ գրկաբաց։ Ուսուցչական կազմը սովորողների հետ համատեղ մեզ ներկայացրեցին դպրոցը, պատմեցին իրենց առօրյայի մասին։ Հետաքրքրական էր ազգային ճաշատեսակների հետ ծանոթանալը, դրանք պատրաստելու պրոցեսը և իհարկե համտեսը։ Այցելության ընթացքում դպրոցի սովորողները երգեցին և մեզ սովորեցրին իրենց ազգային երգ ու պարերից, իսկ մեր խումբը սովորեցրեց հայկական պար և երգ։
Մանրամասները տեսանյությում՝

Մեկ օր Սահադաշտում

 Հունվարի 26-ին MathWizards ջոկատի սովորողների և ջոկատի ղեկավար Միլենա Սիմոնյանի հետ այցելեցինք սահադաշտ։ Ձմեռային խաղերը շատ զանազան են, հետաքրքիր։ Սովորողներից շատերը առաջին անգամ չէ, որ այցելում էին սահադաշտ, սակայն ձմեռային ճամբարը մեծ հնարավորություն է կրթահամալիրի սովորողների համար նորանոր ձեռքբերումներ ու վայրեր այցելելու համար։

Ամփոփում՝

Ազգագրական փառատոն 2024

Նախագծի տևողությունը՝ 08․01-26․01

Մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ
Փառատոնի նախագծի հղումը
Խնդիրները՝
-ազգային քաղցրահամ ուտեստների պատրատում
-դրանց պատմության ուսումնասիրում

Նախագծային աշխատանքների ուղղությունը՝ ազգային ծիսական խոհանոց
Արդյունքը՝ ընթացքը նկարագրող տեսանյութեր դասավանդողի բլոգում

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы