Части тела

Цель проекта:
Данный проект направлен на расширение представления детей об окружающем мире. Развивать познавательный интерес.
Сформировать чувства удивления и восхищения .

Задачи:

  • Формировать представление детей о частей тела.
  • Активизировать и обогащать словарный запас детей, развивать связную речь.
  • Стимулировать ребенка отражать полученные знания в своей художественно-продуктивной деятельности.

Лексика

Головаգլուխ
Волосыմազեր
Лобճակատ
Глазаաչքեր
Ушиականջներ
Носքիթ
Глазаաչքեր
Ротբերան
Рукиձեռքեր
Ногиոտքեր
Читать «Части тела» далее

Միջնակարգ դպրոցի մղձավանջը

Հոդվածը, որը հիմնված է Ջոն Թեյլոր Գատտոյի կարծիքի վրա, հետաքրքիր հեռանկար է ներկայացնում ժամանակակից կրթական համակարգի վերաբերյալ ՝ առաջ բերելով  կարևոր հարցեր դրա նպատակների, մեթոդների և արդյունավետության մասին:

Գատտոն առաջ է քաշում կրթության ոլորտում ներդրվող ահռելի գումարները։ Տարիներ շարունակ պետական գումարները ուղղվում են մի համակարգ, որտեղ գործընթացը անարդյունավետ է, և  ամեն բան կեղծ։ Կրթական համակարգում ներդրված միջոցների, մարդկանց և ժամանակի մեծ քանակությունը  արդյունավետ չեն, դրա վառ ապացույցն է այս տարիների ընթացքում  դպրոցն ավարտող  «հնազանդ քաղաքացիների» ահռելի քանակը, շատ դեպքերում այլակարծություն արտահայտողների նկատմամբ սուր քննադատությունն ու անհանդուրժողականությունը։ Իհարկե, բոլորս հասկանում ենք, թե այս ամենն ում է պետք և ինչին է միտված, սակայն ամեն բան ունի լուծում։

Որպես ուսուցիչ կարող եմ փաստել, որ, այո՛, ուսուցչի համար ավելի հեշտ կլինի մտնել մի դասարան, որտեղ բոլորը միանման են հագնված, ունեն միևնույն սանրվածքը, նույն դեմքը և մեկ հարցի շուրջ լսել նույն կարծիքը, մեկ այլ հարց է, թե արդյոք դա ենք մենք ուզում, արդյոք դա է մեր նպատակը ու երազած ապագան։ Չէ որ ուրաքանչյուր ճիշտ և սխալ կարծիքի հետևում թաքնված է մի ամբողջ ճշմարտություն, որը պարզապես պետք է հասկանալ։ Կրթությունը դա մի յուրահատուկ երաժշտական ստեղծագործություն  է, որտեղ դիրիժորը ոչ թե ուսուցիչն է, այլ սովորողը, մենք հասարակ նոտաներ ենք, որոնք  օգնում են  իրենց անցնել կյանքի այդ ամենաանփոխարինելի տարիները։ Այդ տարիները պետք է ուղղված լինեն սեփական ես-ի  ձևավորմանը, ինքնաճանաչմանը, անձի ինքնակատարելագործմանը։
Այսօր երեխան չպետք է սահմանափակվի միայն դպրոցում ստացած գիտելիքով, ինքնակրթությունը կարևոր  է ոչ միայն նրա, այլև ծնողի համար։ Գիտելիքը պետք է կապող օղակ լինի ուսուցչի սովորողի և ծնողի միջև, քանի որ միայն այս երեք օղակների համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք ասել, որ մենք հաջողել ենք,  և որ կրթական համակարգը անարդյունք չի աշխատում։

Կարևոր մի նախապայման կա․․․ ամեն ինչում սերն ու հոգատարությունն են ապրեցնում․․․

Կրթահամալրիրի տարատարիք  սովորողների համար ռուսերեն խաղ-գրքի ստեղծում

Նախագիծը արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացվում է, սովորողները հունվար/փետրվար ամիսներին ջանք չխնայելով աշխատել են և ստեղծել բավական քանակությամբ խաղեր, որոնք դեռ մշակման փուլում են։ Այս պահին կա հավաքված խաղերի նախնական պատկեր (լրամշակվող): Ակնկալվում է վերջնական արդյունքը ունենալ ապրիլին , քանի որ մարտի 14-ին և 15-ին կրթահամալիրում իրականացվող Օտար լեզուներին նվիրված նախագծի շրջանակներում սովորողները պետք է կատարեն լավագույն խաղերի ընտրություն, որից հետո նոր դրանք կընդրկվեն գրքի մեջ։
Կից ներկայացնում եմ ոչ ավարտուն ֆայլը՝

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы