Այց Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Օրը ՝ 19․01․2024

Մասնակիցները ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,

Կազմակերպիչներ ՝ Անահիտ Բալաբեկյան, Միլենա Սիմոնյան, Տաթև Մկրտչյան

Երթուղին՝  Մայր դպրոց ,Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ Թամանյան փող., 10 շենք

Նպատակը ՝
1. Սովորողներին ծանոթացնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մշակույթային հարստությանը և բազմազանությանը,
2.Նպաստել մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրության ձևավորմանը,
3. Ընդլայնել սովորողների գիտելիքները մշակույթային զանազան արժեքների մասին։

Ընթացք՝
 Թանգարանում սովորողները կծանոթանան թանգարանին և նրա պատմությանը: Կիրականացնեն շրջայց թանգարանով: Կդիտեն տարբեր ցուցանմուշներ։ Կուսումնասիրեն հիմնական ցուցանմուշների պատմությունը և նշանակությունը։
Արդյունք՝
Կներկայացնեն ճամփորդության մասին հաշվետվություն, կկիսվեն ստացած գիտելիքներով ու տպավորություններով ռուսերենով, կունենան տվյալների վերլուծության, թիմային աշխատանքի, խնդիրների լուծման հմտությունների զարգացում ։

10։10՝ Հանդիպում կրթահամալիրի Մայր դպրոցում, ելք
11։00՝ ժամանում Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ Թամանյան փող., 10 շենք
13։30՝ վերադարձ Մայր դպրոց
14։10՝ Ժամանում Մայր դպրոց

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы