Ծրագրի նպատակը` Ստեղծել հայոց լեզվի ուսուցման արդյունավետ ծրագիր ռուսախոս երեխաների համար՝ նպատակ ունենալով ընդլայնել մշակութային և լեզվական բազմազանությունը:
Ծրագրի ընթացքը՝
Կրթական ծրագրի մշակում. Ծրագրի կազմում, որը կներառի հայոց լեզվի հիմունքները, այբուբենը, հիմնական բառապաշարը:
Ուսումնական նյութերի պատրաստում, երեխաների տարիքային խմբերին համապատասխան առցանց փաթեթի, աուդիո նյութերի և այլ ուսումնական ռեսուրսների ստեղծում։
Պարապմունքների անցկացում․շաբաթական պարապմունքների կազմակերպում, որտեղ երեխաները խաղային և ինտերակտիվ կերպով կսովորեն հայոց լեզուն՝ փորձառու ուսուցիչների ղեկավարությամբ, առաջընթացի գնահատում։
Ծրագրի արդյունքում՝
Երեխաները կկարողանան հայերեն կարդալ և հաղորդակցվել բազային մակարդակով: Ծրագրի մասնակիցները ավելի խորը պատկերացում կունենան հայկական մշակույթի և ավանդույթների մասին, ինչը կօգնի ամրապնդել ազգամիջյան հարաբերությունները:
Ընդլայնելով մշակութային հորիզոնները՝ երեխաները հնարավորություն կունենան սովորել նոր լեզու և խորասուզվել հայկական մշակույթի մեջ, ինչը կնպաստի նրանց անհատական զարգացմանը և հայկական միջավայրին ադապտացվելուն։